Եվրոպայի կարգավորիչը ստացել է AstraZeneca-ի պատվաստանյութի գրանցման հայտը

17:20 • 12.01.21

Եվրոպայի Դեղորայքային պատրաստուկների գործակալությունը ստացել է այն պատվաստանյութի ժամանակավոր գրանցման հայտը, որը մշակել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը և Օքսֆորդի համալսարանը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ կարգավորիչի՝ հունվարի 12-ին տարածված հաղորդագրությանը հղումով:

«Պատվաստանյութի գնահատումը կկատարվի արագացված ընթացակարգով: Ժամանակավոր գրանցման հարցի վերաբերյալ եզրակացությունը կարող է տրվել հունվարի 29-ին՝ պայմանով, որ պատվաստանյութի որակի, անվտանգության, ինչպես նաև արդյունավետության մասին տվյալները բավականաչափ վստահություն են ներշնչում և ներկայացված են լիակատար ծավալով»,- հստակեցրել են գերատեսչությունից:

Եվրոպայի կարգավորիչը ստացել է AstraZeneca-ի պատվաստանյութի գրանցման հայտը