Ջենիֆեր Լոուրենսն առաջին անգամ կլորիկացած փորիկով հայտնվել է կարմիր գորգին. նրան ուղեկցել է Լեոնարդո դի Կապրիոն (լուսանկարներ)
Հոլիվուիդյան օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն առաջին անգամ կլորիկացած փորիկով հայտնվել է կարմիր գորգին: «Վերև մի՛ նայիր» ֆիլմի նյույորքյան պրեմիերային դերասանուհուն ուղեկցել է խաղընկերը՝ հոլիվուդյան աստղ Լեոնարդ դի Կապրիոն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հատուկ այս առիթի համար 31-ամյա Լոուրենսն ընտրել է երկարափեշ նուրբ զգեստ:
Նշենք, որ աստղային շիկահերը պատրաստվում է առաջին անգամ մայրանալ: Երեխայի հայրը արվեստագետ Քուկ Մարոնին է, որի հետ դերասանուհին ամուսնացել է 2019-ին:

















