Պուտինին Դերբենտում Ղուրան են նվիրել

23:35 • 28.06.23

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաղստան կատարած այցի ընթացքում եղել է Դերբենտի Ջումա մզկիթում, որը համարվում է աշխարհի հնագույններից մեկը։ Այնտեղ նրան Ղուրան են նվիրել։

Նվերը պետության ղեկավարին մզկիթի բոլոր ծխականների անունից հանձնել է Դաղստանի Հանրապետության մուֆթիի օգնական Զապիր Սալիմովը։

«Շատ շնորհակալ եմ այս նվերի համար, այն անպայման կգտնի իր արժանի տեղը Կրեմլում»,- ասել է Պուտինը։

Ի պատասխան՝ Սալիմովը շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարին այցի համար։ «Աստված կամքով, սա վերջին անգամը չլինի»,- ասել է նա։

«Կփորձեմ»,- ծիծաղել է նախագահը։

Կրեմլը պարզաբանել է, որ Պուտինին իսկապես նվիրել են սուրբ գրքի օրինակը։ «Պուտինին Ղուրան են նվիրել»,- РИА Новости-ի հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։