Շևչենկոյի որդին պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ

13:55 • 03.07.23

Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյի որդին՝ Քրիստիան Շևչենկոն, պայմանագիր է կնքել «Ուոթֆորդի» հետ։

Սոցցանցերում 16-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել, որտեղ համաձայնագիր է ստորագրում անգլիական ակումբի հետ։

Քրիստիան Շևչենկոն նախկինում եղել է «Չելսիի» ակադեմիայում, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Ուոթֆորդի» երիտասարդական թիմում։

Նրա հայրը «Միլանի» և «Չելսիի» նախկին հարձակվող է, 2004 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։