Խաղաղության պայմանագրի արդյունքում ՀՀ-ն ժամանակավոր ռազմաքաղաքական դաշինք կկնքի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

20:50 • 10.07.23

Խաղաղության պայմանագրի արդյունքում ՀՀ-ն ժամանակավոր ռազմաքաղաքական դաշինք կկնքի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը․

«Պայմանագիրը շտապում են ստորագրել Արևմուտքը, Ադրբեջանը և Փաշինյանը։ Արևմուտքը ֆունդամենտալ շանս է ստացել ՌԴ-ին Հարավային Կովասից դուրս մղելու համար, Բաքուն հասկանում է, որ լավագույն հնարավորությունն ունի ստանալ Արցախն ու Հայաստանի որոշ մասեր, եթե ոչ ամբողջը։

Փաշինյանը շտապում է, քանի որ այս պայմանագիրը մաս է այն գլոբալ ճարտարապետության, որի շրջանակներում Հայաստանը պետք է ռազմաքաղաքական ժամանակավոր դաշինք կնքի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Միայն այդպիսի Հայաստանում Փաշինյանը քաղաքական ապագա ունի»,-նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով, չպետք է նեղանալ Կլաարից ու ԱՄՆ դեսպանից, երբ ասում են Խանքենդի կամ խոսում են արցախցիների՝ Ադրբեջանի կազմում ապրելու հավանականության մասին, քանի որ նրանք ասում են այն, ինչի մասին բանակցում է Երևանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․