Շախմատիստ Էրիկ Հակոբյանը միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա

20:15 • 10.07.23

Էրիկ Հակոբյանը «7th International Chess Festival - Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր ու զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ արժանանալով մրցանակի:

Բացի այդ, Էրիկը 172 կետով բարելավել է իր վարկանիշը։