Դիբալան Բրեդ Փիթի հետ լուսանկար է հրապարակել
«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան իր Threads հարթակում լուսանկար է հրապարակել հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի հետ։
«Բրեդ Փիթի հետ Սիլվերսթոունում»,- գրել է Դիբալան։
29-ամյա Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականից, երբ թիմին միացավ ազատ գործակալի կարգավիճակով՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի ամառը։ Հռոմեացիների կազմում 38 խաղում արգենտինացի հարձակվողը խփել է 18 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Չելսին», սակայն ինքը՝ Դիբալան, ցանկանում է մնալ «Ռոմայում»:
Դիբալան 2022 թվականին Արգենտինայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում և երեք գոլ:











