Բայդենը բավականին արագ կորցնում է ինքն իրեն ու փակ դռների հետևում բղավում իր ենթակաների վրա․ Axios

19:01 • 10.07.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բավականին արագ կորցնում է ինքն իրեն ու փակ դռների հետևում բղավում  իր ենթակաների վրա՝ օգտագործելով նաև անպարկեշտ արտահայտություններ: Այս մասին գրել է Axios-ը։

Նախագահի արտահայտություններից են՝ «Գրողը տանի, ինչպե՞ս չգիտես դու սա», «Մի՛ խաբիր ինձ, գրողը տանի» և «Ռա՛դ եղի էստեղից»։ Այս մասին ասել են Բայդենի ներկայիս և նախկին օգնականները, ովքեր ականատես են եղել նման պոռթկումների:

Այսպիսի վերաբերմունքի են արժանանում և՛ բարձրաստիճան պաշտոնյաները, և՛ օգնականները, որոնք նշանակալի պաշտոններ չեն զբաղեցնում։ «Ոչ ոք պաշտպանված չէ»,- Axios-ին ասել է ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը:

Axios-ը գրել է, որ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ այս թեմայով։

Թեդ Կաուֆմանը, որը եղել Բայդենի աշխատակազմի երկարամյա ղեկավարը, երբ ԱՄՆ-ի ապագա նախագահը ներկայացրել է Դելավերը Սենատում, Axios-ին ասել է, որ նրա պահվածքը հիմնված է քաղաքականության վրա, ու նրան դարձրել է ուժեղ ղեկավար: