Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի համար ամբողջությամբ կբացեն իրենց օդային տարածքը

20:57 • 10.07.23

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքը լիովին բաց կլինի ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը, գրել է dp.ru-ն։

Բալթյան երեք երկրների պաշտպանության նախարարները մտադիր են այս մասին համատեղ հռչակագիր ստորագրել հուլիսի 11-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Հռչակագրում նշվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հնարավորություն է տրվում առանց սահմանափակումների օգտագործել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքի միացյալ բլոկը «ՆԱՏՕ-ի զսպման, զգոնության բարձրացման ու լայնածավալ ուսումնական գործունեության համար»: