Իսպանիայի 17-ամյա արքայադուստրը 3-ամյա ռազմական պատրաստություն կանցնի երկրի զինված ուժերում

13:42 • 10.07.23

Իսպանիայի արքայադուստր Լեոնորը Հարավային Ուելսի հեղինակավոր մասնավոր դպրոցն ավարտելուց հետո եռամյա ռազմական ուսուցում կանցնի Իսպանիայում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Մասնավորապես, 17-ամյա արքայադուստրը հաջորդ ամսվանից կդառնա զինվորական նորակոչիկ՝ հետևելով իր հոր՝ թագավոր Ֆելիպեի, ինչպես նաև իր պապի՝ Խուան Կառլոսի օրինակներին. նրանք ռազմական պատրաստություն են անցել երկրի զինված ուժերի երեք ճյուղերից յուրաքանչյուրում։

Նախքան ռազմածովային ակադեմիա տեղափոխվելը նա կսովորի Սարագոսայի ընդհանուր ռազմական ակադեմիայում, իսկ եռամյա վերապատրաստումը կավարտի Գլխավոր ռազմաօդային ուժերի ակադեմիայում:

Արքայադուստրը, որի 18 տարին կլրանա հոկտեմբերին, հայտարարել է եռամյա ռազմական ուսուցում անցնելու առնչությամբ իր խանդավառության մասին:

«Ես նոր եմ ավարտել միջնակարգ դպրոցը և պատրաստվում եմ ռազմական պատրաստության նոր փուլ սկսել: Ես երջանիկ եմ, քանի որ գիտեմ, թե իսպանացիները որքան են գնահատում մեր զինված ուժերը: Սա կարևոր պահ է իմ կյանքում, և ես շատ հուզված եմ», - ասել է  Լեոնորը:

The 17-year-old heir to the Spanish throne graduated with the International Baccalaureate from the UWC Atlantic College (Leonor pictured there in 2021) in the Welsh county of Vale of Glamorgan in MayLeonor (pictured at the awards ceremony) is due to start as a military recruit next month, following into the footsteps of her father King Felipe as well as her grandfather Juan Carlos, who all attended military training with every of the three armed services in the countryA selfie taken by Queen Letizia was shared by the royal family, with the Queen, her two daughters and her husband beaming with prideIn one picture, Leonor could be seen proudly showing her graduation certificate up in front of her while smiling into the camera with her family