Հունական Սանտորինի կղզում մինչև մարտի 3-ն արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ)

14:18 • 07.02.25

Հունաստանը մինչև մարտի 3-ը հանրահայտ Սանտորինի կղզում արտակարգ դրություն է հայտարարել՝ հունվարի վերջից շարունակվող ստորգետնյա ցնցումների պատճառով, գրում է  Daily Mail-ը:

Հազարավոր մարդիկ լքել են սիրված զբոսաշրջային կղզին, իշխանությունները փակել են դպրոցները, նախազգուշացրել սողանքների մասին, տեղակայվել են շտապօգնության հավելյալ բրիգադներ:

Հունվարի 31-ից ի վեր Սանտորինիի և հարևան Ամորգոս, Անաֆի և Իոս կղզիների միջև ստորջրյա ցնցումների շարք է գրանցվել, որոնցից ամենաուժեղը՝ 5,2 մագնիտուդով երկրաշարժը, գրանցվել է չորեքշաբթի գիշերը:

Գրեթե անընդհատ տեղի ունեցող ցնցումները սարսափեցրել են բնակիչներին և զբոսաշրջիկներին: Մարդկանց կոչ է արվել հեռու մնալ նավահանգիստներից, փակ վայրերում հավաքներ չկազմակերպել: Մտավախություն կա, որ կարող է խոշոր երկրաշարժ տեղի ունենալ:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, որն այսօր պատրաստվում է այցելել Սանտորինի, կոչ է արել հանգստություն պահպանել՝ միաժամանակ վստահեցնելով բնակիչներին, որ իշխանությունները պատրաստ են արձագանքել:

«Բոլոր արտակարգ իրավիճակների ծրագրերն իրականացվել են։ Ուժեր են տեղակայվել Սանտորինիում և շրջակա կղզիներում, ուստի մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման», - ասել է նա:

Հունաստանը Եվրոպայի ամենասեյսմավտանգ երկրներից մեկն է, սակայն սեյսմոլոգներն ասում են, որ ակտիվության ներկայիս մակարդակը նման չէ նախկինում տեսած որևէ բանի և կարող է շարունակվել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:

Firefighters walk in the almost evacuated village of Fira in Santorini, Greece, 06 February 2025

A police cordon blocks access to an area in Santorini as earthquake fears prompt heightened safety measures

Residents and tourists scramble to leave Greek island on ferries and planes due to ongoing seismic activity in Santorini

Dust rises following a landslide during high seismic activity, on the island of Santorini, Greece, February 3, 2025

People cross a police cordon as they evacuate their home in the village of Oia on Santorini island, Greece, 05 February 2025

Despite the alarm, experts insist the tremors are not linked to volcanic activity in the region

More than 11,000 people have now fled Santorini as the island remains gripped by the relentless earthquakes, with tremors now being recorded minute by minute

Residents and tourists scramble to leave Greek island on ferriesEarthquakes measuring 6.0 or higher are considered severe, while the 5.2-magnitude tremor recorded on Wednesday is classified as moderate