Մեքսիկայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 41 զոհ
13:25 • 09.02.25
Մեքսիկայի հարավում մարդատար ավտոբուսը, որում եղել է 48 մարդ, բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով կա 41 զոհ, հայտնում է CNN-ը՝ մանրամասնելով, որ երկու վարորդներն էլ զոհվել են:
Հրապարակված կադրերում երևում է, որ ավտոբուսը բախումից հետո հրդեհվել ու ամբողջովին այրվել է:
Ներկայում հետաքննությունն է ընթանում վթարի պատճառները պարզելու համար:
Placeholder










