Փաշինյանին մեր միջից հանեցինք, որ հասկանա մեր վիճակը, բայց ավելի վատ արհամարհեց մեզ. տնտեսվարող
Հովիկ Աբրահամյանը, որ վարչապետ էր, նույն օրենքը բերեցին, հավաքվեցինք ընդամենը 1,500 հոգով ու մեզ շատ արագ արձագանքեցին այն ժամանակ ու նույն օրը կասեցրեցին: Այս մասին կառավարության շենքի դիմաց ասաց հարկային փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:
«Մի հատ ժողովրդական ասացվածք կա՝ կուշտը ի՞նչ գիտի, սովածն ի՞նչ է, Փաշինյանին մեր մեջից հանեցինք, որ ինքը հասկանա մեր վիճակը ինչ է, բայց ավելի վատ դուրս եկավ, ավելի վատ մեզ արհամարհեց:
Ուրեմն մենք էլ կմիավորվենք և կհաղթենք իրենց մի մարդու պես: Մեր բիզնեսը կորցնելու հետ միասին կորցնելու ենք մեր երկիրը, մեր հայրենիքը պիտի պաշտպանենք այս ձևով»,- ասաց նա:










