Թրամփը հրահանգել է չեղարկել մի շարք գործիչների՝ գաղտնի տեղեկատվության հասանելիությունը

11:48 • 22.03.25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է դաշնային գործակալություններին չեղարկել մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահ Ջո Բայդենի, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ գաղտնի տեղեկություններին հասանելիությունը։

«Ես որոշել եմ, որ այլևս չի բխում ազգային շահերից, որպեսզի ստորև նշված անձինք հասանելի լինեն գաղտնի տեղեկատվությանը», - ասել է Թրամփը, գրում է CNN-ը: