Ղազախստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09:10 • 28.03.25

Ղազախստանի կենտրոնական հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էպիկենտրոնը գտնվել է Մերկե գյուղից 23 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է 15,9 հազար մարդ: Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա: