2020թ.-ի նոյեմբերի 9-ին «դժոխքում» էինք, Մոսկվայում էինք Վլադիմիր Վարդանյանի հետ, ասեցի գնամ ընկնեմ ում ոտքերը հնարավոր է, որպեսզի կանգնեցվի պատերազմը. Ալեն Սիմոնյան

22:15 • 09.05.25

2020թ.-ի նոյեմբերի 9-ին «դժոխքում» էինք: Մոսկվայում էինք Վլադիմիր Վարդանյանի հետ: Ասեցի գնամ ընկնեմ ում ոտքերը հնարավոր է, որպեսզի կանգնեցվի պատերազմը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին տված հարցազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը: 

«Նոյեմբերի 8–ին հյուրանոցում էի, իմացա, որ արդեն տեքստ կա քննարկվող, հետո այդ չարաբաստիկ գիշերը միացրեցի հեռախոսս և նայում էի Ազատության ռեպորտաժը, որտեղ մեկը գոռում էր՝ ու՞ր ա էն Ալենը, դրան գտեք, հետո լսեցի, որ Արարատին սպանել են, հետո ընկերներիցս մեկը զանգեց, թե եղբայր, արի հյուրանոցից դուրս արի, անվտանգ չի, մեքենա ուղարկեմ քո հետևից, ես հրաժարվեցի: Հետո ինֆորմացիա եկավ, որ իմ տան վրա են գնացել, հետո իմ հետևից գալիս են ընկերներս, գնում ենք մեկ այլ հյուրանոց, ճանապարհին լսում եմ վարչապետի ելույթը, իմանում եմ, որ Արարատը ողջ է։ Մոսկվայում ինձ ընկերներս զենք էին տվել, որ կարող է հանկարծ հարձակվեին ինձ վրա»,– պատմել է Ալեն Սիմոնյանը։

 

2020թ.-ի նոյեմբերի 9-ին «դժոխքում» էինք, Մոսկվայում էինք Վլադիմիր Վարդանյանի հետ, ասեցի գնամ ընկնեմ ում ոտքերը հնարավոր է, որպեսզի կանգնեցվի պատերազմը. Ալեն Սիմոնյան