Պարոն Ավինյան, Երևանի խնդիրները լուծելու համար, ավելի հեշտ չի՞ լինի ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ. Պեդրո Զարոկյան

11:59 • 10.02.26

Պարոն Ավինյան, Երևանի խնդիրները լուծելու համար՝ չեք կարծում, որ ավելի հեշտ կլինի միանգամից ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը՝ դիմելով Տիգրան Ավինյանին:

«Որպես օդի աղտոտման լուծում դուք առաջարկեցիք արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել և մշակել գործողություններ: Նույնը Երևանի խցանման խնդիրները լուծելու համար դուք առաջարկեցիք ներդնել արհեստական բանականությամբ լուսացույցներ»,- նշել է նա:

Ի պատասխան Ավինյանը ասել է.

«Ձեզ որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միանշանակ ավելի մեծ արդյունքներ կունենանք»: