Պենտագոնը մշակել է Իրանում լրացուցիչ թիրшխների ցուցակ

11:27 • 27.05.26

Պենտագոնը մշակել է Իրանում լրացուցիչ թիրախների ցուցակ այն դեպքի համար, եթե ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել հարձակումները Իրանի դեմ, սակայն դրանց հայտնաբերումն ու խոցումը կարող են ավելի բարդ խնդիր ներկայացնել, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին և ազգային անվտանգության փորձագետներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Պենտագոնը մշակել է լրացուցիչ թիրախների ցուցակ այն դեպքի համար, եթե նախագահը որոշի վերսկսել ռազմական գործողությունները», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Սակայն, ինչպես նշել են աղբյուրները, այդ թիրախներին հարվածներ հասցնելը կարող է ավելի դժվար խնդիր լինել, քանի որ դրանք հայտնաբերելն էապես ավելի բարդ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն հաջող են ընթանում:

Պենտագոնը մշակել է Իրանում լրացուցիչ թիրшխների ցուցակ