Ներքաղաքական հարցերում որքան շատ են անօրինականությունները, այնքան շատ են մեզ հեռացնում զարգացող խորքային uպառնալիքներից․ Արման Թաթոյան (տեսանյութ)
Ներքաղաքական հարցերում որքան շատ են անօրինականությունները, այնքան շատ են մեզ հեռացնում զարգացող խորքային սպառնալիքներից: Այս մասին գրել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։
«Դրանցից գլխավորներից է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը: Սա հայկական քաղաքակրթության, հայկական ինքնության դեմ ադրբեջանական համակարգված պետական ծրագիր է ու հիմա հերթը Հայաստանինն է, բայց սա կանխել հնարավոր է ու լուծումներն էլ կան, ուղղակի Հայաստանին պետք է իշխանություն, որ ոչ թե թաքցնի այս խորքային սպառնալիքը, այլ փաստերը, հիմքերը ճիշտ օգտագործելով, լուծի հարցը»,-գրել է նա։














