Նա Ֆրանսիայի վերջին հույսն է․ Իլոն Մասկը՝ Լը Պենի մասին
Նա Ֆրանսիայի վերջին հույսն է, այս մասին հայտարարել է Իլոն Մասկը՝ խոսելով Լը Պենի մասին՝ 2027 թվականի նախագահական ընտրություններից առաջ։
«Նա Ֆրանսիայի վերջին հույսն է»,-գրել է Մասկը X-ում՝ մեկնաբանելով աջակողմյան ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդի բարձր վարկանիշը։
Անցյալ շաբաթ Լը Պենը պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածության մասին, այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը թույլ տվեց նրան առաջադրվել։













