Անտոնիու Գուտերեշը Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը կողմերին՝ Իրանին և ԱՄՆ-ին, կոչ է արել շարունակել hակամարտության կարգավորման փորձերը և բանակցությունների միջոցով լուծել առկա տարաձայնությունները

09:57 • 29.09.26

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդիպում է անցկացրել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, զրույցի ընթացքում համաշխարհային կազմակերպության ղեկավարը ողջունել է Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։

«Գլխավոր քարտուղարը հանդիպել է նրա գերազանցություն Աբբաս Արաղչիի՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։ Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում շարունակվող հակամարտության շուրջ։ Գլխավոր քարտուղարը ողջունել է դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում և ուղղված են հակամարտության ավարտին», - ասված է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաև հակամարտության կողմերին՝ Իրանին և ԱՄՆ-ին, կոչ է արել շարունակել հակամարտության կարգավորման փորձերը և բանակցությունների միջոցով լուծել առկա տարաձայնությունները։

Անտոնիու Գուտերեշը Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը կողմերին՝ Իրանին և ԱՄՆ-ին, կոչ է արել շարունակել hակամարտության կարգավորման փորձերը և բանակցությունների միջոցով լուծել առկա տարաձայնությունները