Փաշինյանը և Ուզբեկստանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ

16:46 • 08.10.26

Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը: 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը: 

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: