Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի Վոստրիկով
Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար, РИА Новости-ին ասել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը:
Նա նշել է, որ հայկական արտադրանքի մասնաբաժինը Ռուսաստանի ներմուծման մեջ, կախված ապրանքատեսակից, կազմել է 1-7 տոկոս, ուստի սահմանափակումները էական ազդեցություն չեն ունեցել գների և տեսականու վրա։
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշ գյուղատնտեսական, ձկնային, իսկ հուլիսի վերջից՝ նաև կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ։ Գերատեսչությունը սահմանափակումները բացատրել է արտադրանքի որակի վերահսկողության հետ կապված խնդիրներով։











