Անօդաչու թռչող սարքերը հшրձակվել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի վրա․ ընկերության ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել

12:59 • 11.10.26

Այս գիշեր անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի վրա։ Ընկերությունը հայտնել է, որ Yandex-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել։

«Մեր տվյալների կենտրոնները վնասված է, ուստի Yandex-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել։ Մասնագետներն աշխատում են ամեն ինչ հնարավորինս շուտ շտկելու համար։ Վնասը ազդել է նաև աջակցության ծառայության աշխատանքի վրա»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։