Կանադան ի վերջո կդառնա 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող. Թրամփ
Կանադան ի վերջո կդառնա 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ Արիզոնա նահանգում Հանրապետական կուսակցության աջակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք մեզ պետք չեն: Մենք ենք պետք իրենց», - հավելել է Թրամփը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Կանադայի հետ առևտրատնտեսական կապերի պատճառով նախկինում կրել է տարեկան մինչև 100 միլիարդ դոլարի վնասներ:
Թրամփը կարծում է, որ Կանադայի իշխանությունները կանեն նույնը, ինչ Գրենլանդիան:
Սեպտեմբերին Թրամփը, Դանիայի և Գրենլանդիայի վարչապետներ Մետտե Ֆրեդերիկսենը և Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ստորագրել են համաձայնագիր, որը վերաբերում է արկտիկական կղզու անվտանգության ապահովման պարտավորությունների փոխանցմանը Վաշինգտոնին:
Թրամփը նախկինում բազմիցս կոչ է արել Կանադային մտնել ԱՄՆ-ի կազմի մեջ: ԱՄՆ նախագահը բազմիցս Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին անվանել է նահանգապետ: Կանադայի իշխանությունները մերժել են ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը:
Քարնին սեպտեմբերի վերջին The New York Times թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Կանադայի իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում պատրաստվել են ԱՄՆ-ի կողմից ռազմական ներխուժման հնարավորությանը, թեև իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական են համարել:














