«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
Այսօր` հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գուրգեն Թ.-ն և Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Գագիկ Ե.-ն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն։










