Ուկրաինայում hակամարտության բռնկման պատճառներից մեկը Ջո Բայդենի՝ ՌԴ-ի դեմ ուղղված հայտարարություններն էին. Թրամփ

11:19 • 14.10.26

Ուկրաինայում հակամարտության բռնկման պատճառներից մեկը Ջո Բայդենի՝ ՌԴ-ի դեմ ուղղված հայտարարություններն էին: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս պատերազմը չպետք է լիներ։ Եթե նախագահը ես լինեի, եթե այդ ընտրություններում կեղծիքներ չլինեին, Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմը չէր լինի», - ասել է ԱՄՆ նախագահը։