Կարծում եմ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ձեռք կբերվեն պայմանավորվածություններ միջnւկային uպառազինnւթյունների վերահսկման շուրջ․ Թրամփ
Կարծում եմ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ձեռք կբերվեն պայմանավորվածություններ միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տան Հարավային մարգագետնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ կկարողանամ նրանց հետ գործարք կնքել: Ես գործարք կկնքեմ որոշակի ժամանակահատվածում: Պարտադիր չէ, որ դա լինի ընթացիկ տարում», - ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններում բարձրացրել է միջուկային սպառազինությունների վերահսկման հարցը:
Ինչպես հայտնել էր Սպիտակ տունը, Թրամփը սեպտեմբերի 23-25-ը Սի Ծինփինի՝ ԱՄՆ պետական այցի ընթացքում հանդես է եկել սպառազինությունների վերահսկման շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև եռակողմ բանակցությունների օգտին: ԱՄՆ-ն ավելի վաղ բազմիցս հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային սպառազինությունների կրճատման հնարավոր նոր համաձայնագրում Չինաստանին ներգրավելու ձգտման մասին: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծիք է հայտնել, որ 21-րդ դարում սպառազինությունների իսկական վերահսկումն անհնար է առանց Չինաստանին հաշվի առնելու»:
Ինչպես ավելի վաղ ԱՄՆ մայրաքաղաքում Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում լրագրողների համար անցկացված ճեպազրույցում հայտարարել էին, ՉԺՀ-ն հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունների անցկացումը, սակայն Վաշինգտոնը պետք է դրա համար պայմաններ ստեղծի, մասնավորապես՝ հարգի Պեկինի առանցքային շահերը:














