Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը մտադիր է հրաժարական տալ

15:12 • 29.10.26

Եվրոպական կենտրոնական բանկի տնօրեն Քրիստին Լագարդը մտադիր է հրաժարական տալ 2027 թվականի փետրվարի 7-ին: Այս մասին նա տեղեկացրել ՝ X-ի իր էջում:

«Ես նոր տեղեկացրի իմ գործընկերներին այն մասին, որ 2027 թվականի փետրվարի 7-ին կլքեմ ԵԿԲ նախագահի պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս ճանապարհին անցած յոթ տարիների ընթացքում»,- գրել է նա :

Լագարդը գլխավորում էր ԵԿԲ-ն 2019 թվականի նոյեմբերի 1-ից:  Նրա լիազորությունների ժամկետը լրանում էր 2027 թվականի հոկտեմբերի վերջին:

Ավելի վաղ Լագարդի՝ հրաժարական տալու որոշման մասին հայտնել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան: