Տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը. Մանե Թանդիլյան
Տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը: Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Որ Ազգային ժողովի մեծամասնությունը կապ չունի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ, փաստ է, և այդ մասին լավագույնս տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը։
Հենց դրա համար էլ նա նախ շրջանառության մեջ դրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզը, իսկ հիմա փորձում է ապացուցել, թե ինքն էր զգուշացնում։ Նա հո գիտի, որ իր քաղաքական ուժը վաղուց սպառել է իրեն և ի վիճակի չէ համարժեք արձագանքելու երկրի մարտահրավերներին։
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Ակնհայտ է, որ նրանք առանց Նիկոլի նույնիսկ շնչել չեն կարողանում, ուր մնաց՝ նման հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնեն և պատասխանատվություն ստանձնեն։ Այս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը։ Նա վաղուց չի տիրապետում իրավիճակին»,- նշել է նա։











