Մուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել է

10:25 • 30.10.26

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բանավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բածվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռի։

BMW-ի վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում և նրա հետ ավտոմեքենայում եղել է ևս 3 հոգի, որոնք նույնպես աշխատում են ոստիկանության զորքերում։ Նշված երեք անձինք բարեբախտաբար չեն տուժել։