Ֆլավիու Բոլսոնարուն կարող է արագացված կարգով ստանալ ԱՄՆ գրին քարտ. NYT
Նախագահական ընտրություններում պարտությունից հետո Բրազիլիան գաղտնի լքած Ֆլավիու Բոլսոնարուն կարող է արագացված կարգով ստանալ ԱՄՆ գրին քարտ: Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրանց տեղեկություններով՝ ամերիկյան իշխանությունները սպասում են, որ ինչ-որ պահի Բոլսոնարուն դիմում կներկայացնի գրին քարտ ստանալու համար: Նրա դիմումը կդիտարկվի օպերատիվ կերպով, ինչպես դա եղավ նրա կրտսեր եղբոր դեպքում, նշել է անանուն ամերիկացի պաշտոնյան: Թերթը հիշեցնում է, որ Էդուարդու Բոլսոնարուն ԱՄՆ մշտական բնակչի կարգավիճակ է ստացել հուլիսին և ապրում է Տեխասում:
Հիշեցնենք, որ Բոլսոնարուն ավելի վաղ գաղտնի լքել էր Բրազիլիան՝ հակառակ Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորաիսի՝ փողերի լվացման գործի շրջանակներում փաստաթղթերը հանձնելու կարգադրությանը: Այժմ Բոլսոնարուն գտնվում է ԱՄՆ-ում:
Հոկտեմբերի 25-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Բոլսոնարուն հավաքել է ձայների 48,21%-ը՝ զիջելով գործող պետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային (51,79%): Վերընտրված նախագահն ավելի վաղ իր մրցակցի փախուստն անվանել էր ամոթ:










