Երևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ

14:53 • 30.10.26

Հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։35-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 50 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ժ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին, ապա կողաշրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով վարորդը և ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Խաչիկ Ժ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։