Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է

16:38 • 31.10.26

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը, ճանապարհը փակ է։ Այս մասին հայտնել է Սպուտնիկ Արմենիան։

Ջերմուկից Վայք տանող ճանապարհահատվածում՝ Ամուլսարի հանքի մոտակայքում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ շինտեխնիկան վնասել է գազատար խողովակը։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տրանսպորտային միջոցների շարժն ապահովվում է այլընտրանքային ճանապարհով։