Մալաթիայի թաղապետարանի դիմաց բшխվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավnր
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի մոտ, բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին, մասամբ հայտնվել մայթին և քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։










