Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս

15:38 • 31.10.26

Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մայիսից Երևանում շահագործվել է 35 շատրվան՝ զովություն ու հաճելի մթնոլորտ պարգևելով երևանցիներին և քաղաքի հյուրերին»,-նշված է հայտարարության մեջ։