Երևանում հարսը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնnւթյան է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից, նրանից պահանջել են 6 հազար դոլար
Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա մի կին և հայտնել, որ Դավթաշեն թաղամասի բնակարաններից մեկում 2016 թվականից մինչ օրս բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից։ Նա նաև հայտնել է, որ նրանք աղջիկներ են վարձել, որպեսզի իր 42-ամյա ամուսնու հեռախոսահամարին զանգահարեն ու նամակներ գրեն, իր հեռախոսահամարը փոխանցել են տղաների, որպեսզի վերջիններս իրեն զանգահարեն, իր մասին տարբեր պիղծ տեղեկություններ են տարածել, ինչպես նաև տարածել են իր անչափահաս երեխայի տեսանյութը՝ վրան գրելով իրենց վարկաբեկող նյութ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ահազանգող կնոջ ամուսնու Ռուսաստանի Դաշնության բնակիչ 62-ամյա մայրը, 69-ամյա ամուսնու հոր միջոցով, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, հեռախոսազանգով, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Երևանում գործող հասարակական գրասենյակում իրենցից պահանջել է նախ 3 հազար, այնուհետև՝ 6 հազար դոլար՝ սպառնալով, որ չվճարելու դեպքում կտարածի արատավորող տեղեկություններ պարունակող հրապարակում։
Ոստիկանություն ահազանգած կինը ՍՊԸ-ի տնօրեն է։










