Հնդկաստանի Ռազմածnվային ուժերը ազատագրել են ծովահենների կողմից զшվթված իրանական նավը

10:53 • 03.11.26

Հնդկաստանի Ռազմածովային ուժերը ազատագրել են ծովահենների կողմից զավթված իրանական «Azini» ձկնորսական նավը: Գործողությունը տևել է 48 ժամ:

Ինչպես հաղորդվում է, նավը ծովահենների կողմից զավթվել էր անցյալ ամիս Սոմալիի հյուսիսարևելյան ափերի մոտ։ 

Հնդկաստանի ՌԾՈւ-ն դեպքի վայր է ուղարկել ռազմական նավ և ծովային հետախուզական ինքնաթիռ, սահմանել է մշտական հսկողություն նավի նկատմամբ և սահմանափակել է նրա տեղաշարժը հատուկ կինետիկ միջոցների օգնությամբ, ինչից հետո չեզոքացրել են ծովահենային սպառնալիքը և ազատ արձակել անձնակազմի բոլոր անդամներին՝ Իրանի 20 քաղաքացիների։