Կասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը

14:12 • 04.11.26

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վահագվահան» ՍՊ ընկերության՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Ճամբարակ, Վահան բնակավայր, 1-ին փող․ 46 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: