Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքիհետ. Ալիևը ցանկանում է ունենալ իր Սահմանադրությունը Հայաստանում, իսկ Փաշինյանը կալանավորում է բոլորին՝ ովքեր դեմ են, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ։ Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։ Իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր այս ապօրինություններն իրականացնում են, ինչքան էլ իրենք իրենց փորձեն համոզել, որ գործում են օրենքով և վերադասի կարգադրությամբ, իրականում Իլհամ Ալիևի գործիքն են դարձել։ Իրենք, իրենց ընկերներն ու հարազատները պիտի ապրեն այս գիտակցումով»,- գրել է նա:











