Երևանում` քաղաքապետարանի հարևանությամբ, բшխվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավnր
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:05-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ.-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Ըստ տեղեկությունների՝ վիրավորը «BMW»-ի վարորդն է, իսկ վթարված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական» շտապօգնության կայանի հաշվեկշռում և սպասարկում է մարզային հիվանդանոցներից մեկին։














