Իրադարձային
-ից
-ը
10:21 • 10.09.18Թուրք-հունական սահմանին երկու թուրք զինվոր է ձերբակալվելՀայտնի է, որ զինվորները վերադարձվել են Թուրքիա։ Նրանց զինվորական կոչման մասին մանրամասներ ներկայացված չեն։
10:17 • 10.09.18ՌԴ մասնագետները Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ մուտքի թույլտվություն են ստացել«Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ են: Մենք պատրաստ ենք համագործակցության, և ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այնտեղ՝ այդ լաբորատորիաներում, ոչ մի սարսափելի բան չկա ...»:
10:17 • 10.09.18Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը մնում է ծայրահեղ ծանրՀանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
09:06 • 10.09.18«Ժառանգության» վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանն ազատ են արձակվել«Նոր տեղեկացանք, որ Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,– ասվում է «Ժառանգությանն» ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
08:56 • 10.09.18Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժածՍեպտեմբերի 9-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան...
08:53 • 10.09.18Ողջաբերդ գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. կա տուժածՍեպտեմբերի 10-ին, ժամը 05:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա արգելափակված քաղաքացի...
08:34 • 10.09.18Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ռեստորանի պատին և կողաշրջվել. կան տուժածներՍեպտեմբերի 10-ին, ժամը 05:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
08:00 • 10.09.18Ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ Ասադը թույլ է տվել Իդլիբում քլոր կիրառել. WSJԱմերիկյան հետախուզության ստացած տվյալների համաձայն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թույլ է տվել կառավարական զորքին Իդլիբում գրոհայինների դեմ քլոր օգտագործել:
07:37 • 10.09.18Պեկինում բացվել է Չինաստանի երկրորդ առցանց դատարանըԴատարանից օգտվել ցանկացողնեը կարող են դատական բոլոր պրոցեդուրաներն անցնել առցանց, ինչը թույլ է տալիս խուսափել դատարան այցելելու անհրաժեշտությունից: Բացի այդ, բոլոր լսումներն ու վճռի հայտարարումը նույնպես անցկացվում են առցանց
06:31 • 10.09.18Փարիզում 7 մարդ է տուժել դանակով հարձակման հետևանքովՀարձակվողը նախ վիրավորել է կինոթատրոնի մոտ եղած մարդկանցից մի քանիսին, որից հետո ականատես տղամարդիկ փորձել են կանգնեցնել նրան՝ նետելով պետանկ խաղի համար նախատեսված մետաղյա գնդակը:
05:08 • 10.09.18Պենտագոնը հերքել է Սիրիայում ֆոսֆորային զինամթերքի կիրառումըՊենտագոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան օդուժը սեպտեմբերի 8-ին արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցրել Դեր Զոր նահանգի ուղղությամբ:
04:22 • 10.09.18Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.comMercedes մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել և փորձել է օգնություն ցուցաբերել տուժածին:
01:50 • 10.09.18Զիմբաբվեում խոլերայի համաճարակի հետևանքով 10 մարդ է մահացելԶիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում խոլերայի համաճարակի հետևանքով 10 մարդ է զոհվել: Համաճարակի պատճառն աղտոտված ջրի գործածությունն է
01:07 • 10.09.18«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամն ու կուսակցության համակիրը բերման են ենթարկվելԱզգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը:
23:27 • 09.09.18ԱՄՆ-ն արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցրել Դեր Զորում. ՌԴ ՊՆՆա նշել է նաև, որ չնայած սահմանված հրադադարին՝ Իդլիբի դեէսկալացիոն գոտում անօրինական զինված խմբավորումների կողմից խախտումների թիվն աճում է:
