Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը մնում է ծայրահեղ ծանր

10:17 • 10.09.18

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի և շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք:

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում բժիշկները պայքարում են քաղաքացու կյանքը փրկելու համար: