Ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ Ասադը թույլ է տվել Իդլիբում քլոր կիրառել. WSJ
Ամերիկյան հետախուզության ստացած տվյալների համաձայն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թույլ է տվել կառավարական զորքին Իդլիբում գրոհայինների դեմ քլոր օգտագործել: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:
Հաղորդվում է, որ Ասադն իբրև հավանություն է տվել Իդլիբում գրոհայինների հարձակման դեպքում գազանման քլորի գործածությանը, ինչի հետ կապված Պենտագոնն արդեն հնարավոր պատասխանն է նախապատրաստում: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել, թե ինչպիսին է լինելու հնարավոր պատասխանը:
Այնուամենայնիվ՝ պարբերականի հաղորդմամբ՝ սպասվում է, որ եթե Վաշինգտոնը որոշի հարվածել, ապա այդ հարվածը շատ ավելի հզոր կլինի, քան նախորդներն էին:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը մեղադրում է Դամասկոսին երկրում քիմիական զենք կիրառելու մեջ, մինչդեռ Սիրիայի իշխանությունները պնդում են, որ չունեն նման զենք և չեն կիրառել այն:










