Զիմբաբվեում խոլերայի համաճարակի հետևանքով 10 մարդ է մահացել
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում խոլերայի համաճարակի հետևանքով 10 մարդ է զոհվել: Համաճարակի պատճառն աղտոտված ջրի գործածությունն է, հաղորդում է korrespondent.net-ը՝ Reuters գործակալությանը հղումով:
Նշվում է, որ Հարարեի իշխանությունները վերջին տարիներին փորձում էին ջուր մատակարարել նաև շրջակա տարբեր շրջաններին, ինչի հետևանքով բնակչությունը ստիպված է օգտագործել միայն բաց ու հասարակական ջրհորների ջուրը:
Քաղաքի առողջապահության վարչության ղեկավար Կլեմենս Դյուրիի խոսքով՝ համաճարակի բռնկումը գրանցվել է սեպտեմբերի 7-ն: Աղտոտված ջրի գործածությունից հետո ավեի քան 300 մարդ է հոսպիտալացվել:
«Զոհերի թիվը հասել է 10-ի: Մենք պարզել ենք, որ համաճարակի բռնկումը պայմանավորված է եղել կողուղու խողովակի պայթյունով, ինչն էլ աղտոտել է ջրհորը», - նշել է Դյուրին՝ հավելելով, որ վնասված խողովակն արդեն փոխարինվել է նորով:
Գործակալությունը հիշեցնում է, որ Զիմբաբվեում խոլերայի համաճարակի ամենամեծ բռնկումը եղել է 2008 թվականին: Այդ ժամանակ հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 4 հազար մարդ, հոսպիտալացվել՝ ևս 40 հազարը:










