Պեկինում բացվել է Չինաստանի երկրորդ առցանց դատարանը

07:37 • 10.09.18

Կիրակի՝ սեպտեմբերի 9-ին, Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի երկրորդ առցանց դատարանի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ դատարանի պաշտոնական կայքին հղումով:

Հաղորդվում է, որ առցանց դատարանից օգտվել ցանկացողնեը կարող են դատական բոլոր պրոցեդուրաներն անցնել առցանց, ինչը թույլ է տալիս խուսափել դատարան այցելելու անհրաժեշտությունից: Բացի այդ, բոլոր լսումներն ու վճռի հայտարարումը նույնպես անցկացվում են առցանց՝ ուղիղ տեսահեռարձակման միջոցով:

Նշվում է, որ պեկինյան առցանց դատարանը կմատուցի նաև մի շարք այլ ծառայություններ, ինչպիսին են ռիսկերի գնահատումը, ներկայացված փաստաթղթերի արագ ուսումնասիրումը, անհրաժեշտ տեղեկության տրամադումը և այլն:

Դատարանի գործունեության հիմնական ուղղվածությունը կլինեն այնպիսի դատական գործերը, որոնք կապված են առցանց առևտրի ոլորտում խարդախությունների հետ, առցանց կնքված փոխառության պայմանագրերի հետ, համացանցում հեղինական իրավունքի խախտման դեպքերի հետ, դոմեյնների շուրջ ծագած վեճերի հետ և այլն: Ներկա պահին առցանց դատարում աշխատում է 38 դատավոր:

Նշենք, որ սա Չինաստանումբացված երկրորդ առցանց դատարանն է: Առաջինը բացվել է նախորդ տարվա օգոստոսին՝ Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում: