Իրադարձային
-ից
-ը
17:28 • 19.01.18Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար առավել նախընտրելի է կիևյան բանտը, քան Մալդիվյան կղզիներում հանգիստըԱյս հայտարարությամբ Սաակաշվիլին ակնարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասին, որն, ինչպես հայտնի է, ամանորյա կարճատև արձակուրդն անցկացրել է Մալդիվներում:
17:16 • 19.01.18Այս պահանջի սեփականատերը պետք է դառնան ՀՀ ավելի շատ քաղաքացիներ․ Ն. Փաշինյանը հայտարարեց` հաջորդ երթը` փետրվարի 5–ին (թարմացված, տեսանյութ)Քիչ առաջ մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց «ԵԼՔ» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների երթը՝ «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով։
17:16 • 19.01.18Սաակաշվիլին հայտարարել է, որ դատարանը կալանք է դրել նրա ամերիկյան բանկային քարտի վրաՆրա խոսքով՝ խոսքը քարտի մասին է, որն իր մոտից առգրավել են տան խուզարկության ժամանակ: Նա հավելել է, որ քարտի հաշիվը փակված է, և ընդգծել է, որ Ուկրաինայի սահմաններից դուրս նրա բոլոր բանկային հաշիվները փակ են:
16:46 • 19.01.18Ձերբակալվել է ևս մեկ անձ՝ Ալավերդու բնակիչ Կ. Փիրուզյանի սպանության դեպքին մասնակցություն ունենալու կասկածանքովԱյսպիսով՝ քրեական գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է՝ Կ. Փիրուզյանի սպանության մեղադրանքով, ևս 4-ը՝ ձերբակալվել՝ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքներով։
16:25 • 19.01.18Ստամբուլում մեկնարկել է Հրանտ Դինքի տարելիցին նվիրված հիշատակի երթը (ուղիղ միացում)Թուրքիայի և համայն աշխարհի հայությունն արդեն 11-րդ անգամ նշում է պոլսահայ լրագրող, «Ակօս»-ի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցը՝ նույն պահանջատիրությամբ, նույն վայրում։ Դինքի սպանության պահը խորհրդանշող ժամին Թուրքիայի տարբեր ...
16:20 • 19.01.18«Մյուս տարի կնստեն այնքան, մինչև կապտեն». Կլիչկոն մասնակցել է «Մկրտության լոգանքին» ու սպառնացել իր տեղակալներին (տեսանյութ)Բացի այդ, Կլիչկոն կատակել է, որ հաջորդ տարի «Մկրտության լոգանքին» մտադիր է պատժել պաշտոնյաներին՝ նրանց ստիպելով մյուսներից երկար մնալ սառցե ջրում:
15:29 • 19.01.18ԱՄԷ-ն «հեռացրել» է Քաթարն աշխարհի քարտեզի վրայիցԱրաբական Միացյալ Էմիրությունները հեռացրել է Քաթարը «Լուվր Աբու-Դաբի» թանգարանի մանկական անկյունում կախված աշխարհի քարտեզի վրայից:
14:59 • 19.01.18ՌԴ-ում ձերբակալել են զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող ՀՀ 32-ամյա քաղաքացուՓաստաթղթերը ստուգելիս պարզվել է, որ քաղաքացին դաշնային հետախուզման մեջ է զինվորական ծառայությունից խուսափելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օենսգրքի 327-րդ հոդվածի...
14:23 • 19.01.18Ես եմ որոշել. Սեֆիլյանի գործով փորձագետը կրակված փամփուշտները ետ չի վերադարձրել, պաշտպանները կասկածում են, որ զենքերը փոխվել ենՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ…
13:12 • 19.01.18Արևմտյան Եվրոպայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մահացել է 10 մարդՀայտնի է, որ մահացած քաղաքացիներից 2-ը հրշեջ-փրկարարներ են, որոնք աշխատելիս են եղել փոթորկի հետևանքների վերացման ուղղությամբ, ինչի ընթացքում էլ նրանց վրա հսկա ծառեր են ընկել ու ճզմել հրշեջներին:
13:06 • 19.01.18WikiLeaks-ին տեղեկություններ փոխանցած Չելսի Մենինգը գրանցվել է Սենատի ընտրություններին մասնակցելու համարՆահանգի ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Մենինգը գրանցվել է որպես Մոնտգոմերի շրջանում Դեմոկրատական կուսակցության թեկնածու:
12:45 • 19.01.18Սերժ Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը (տեսանյութ)Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի համար առաջարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության ...
12:44 • 19.01.18Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունըՔրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
12:31 • 19.01.18Թրամփը Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ սենյակից վռնդել է CNN-ի առաջատար լրագրողին (տեսանյութ)Հրապարակված տեսանյութում լսվում է, որ Ակոստան առնվազն 3 անգամ «պարո՛ն նախագահ» ասելով դիմում է Թրամփին, մինչև որ վերջինս նրան ուշադրություն է դարձնում:
12:29 • 19.01.18ԱՄՆ-ում կոնգրեսականների խումբը կոչ է արել Թրամփին վերականգնել ռազմական կապերը Հս. Կորեայի հետ«Հյուսիսային Կորեան աշխարհի միակ միջուկային երկիրն է, որի հետ զինվորականների մակարդակով տեղեկության փոխանակում չունենք», - ասվում է նամակում, որը հրապարակվել է դրա հեղինակներից մեկի...
