ՌԴ-ում ձերբակալել են զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող ՀՀ 32-ամյա քաղաքացու

14:59 • 19.01.18

Ռուսաստանի Սոլնեչնոգորսկ քաղաքում Ներքին գործերի նախարարության մարզային վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 32-ամյա քաղաքացու, որը դաշնային հետախուզման մեջ է եղել զինվորական ծառայությունից խուսափելու համար: Այս մասին ասված է ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի մարզային վարչության պաշտոնական կայքում:


Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են տղամարդու վարած ավտոմեքենան ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:


Փաստաթղթերը ստուգելիս պարզվել է, որ քաղաքացին դաշնային հետախուզման մեջ է զինվորական ծառայությունից խուսափելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օենսգրքի 327-րդ հոդվածի առնչությամբ:


Տղամարդը ձերբակալվել է: