«Մյուս տարի կնստեն այնքան, մինչև կապտեն». Կլիչկոն մասնակցել է «Մկրտության լոգանքին» ու սպառնացել իր տեղակալներին (տեսանյութ)

16:20 • 19.01.18

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մասնակցել է «Մկրտության լոգանքին»՝ սառցափոսը մտնելով իր տեղակալների, խորհրդատուների, շրջանների ղեկավարների և պատգամավորների հետ միասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:


Նա նշել է, որ համատեղ լոգանքը եղել է նրա նախաձեռնությունը, որի օգնությամբ նա որոշել է «համախմբել և կոփել» թիմին:


Բացի այդ, Կլիչկոն կատակել է, որ հաջորդ տարի «Մկրտության լոգանքին» մտադիր է պատժել պաշտոնյաներին՝ նրանց ստիպելով մյուսներից երկար մնալ սառցե ջրում:


«Ես ասացի՝ ով վատ աշխատի, նրան հաջորդ տարի թույլ չեմ տա դուրս գալ, կնստի՝ մինչև կապտի: Դուրս չի գա»,- հայտարարել է Կիևի քաղաքապետը: