Իրադարձային
-ից
-ը
12:34 • 24.11.17ԵՄ-ի հետ Բելառուսի նոր համաձայնագիրը կլինի ավելի շուտ, քան թե ավելի ուշ. Բելառուսի ԱԳ նախարար«Ես վստահ եմ, որ դա կլինի (նոր համաձայնագիրը) և որ դա կլինի ավելի շուտ, քան թե ավելի ուշ: Մենք աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է նախարարը:
12:16 • 24.11.17Երևանի Սայաթ-Նովա պողոտայում ընկած քաղաքացին ծանր վիճակում հոսպիտալացվել էՓրկարարները Ա. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
11:15 • 24.11.17Մեկնարկել է ԱլԳ 5-րդ գագաթնաժողովը․ նախատեսվում է, որ կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը (ուղիղ)Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Եվրոպայի սիրտը համարվող Բրյուսելում մեկնարկելու է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովը։
09:58 • 24.11.17Վայքի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղումՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
09:33 • 24.11.17Ճապոնական ծովում հրդեհ է բռնկվել ռուս նավաստիներով նավի վրաԱղբյուրի փոխանցմամբ՝ կրակը բռնկվել է կաթսայատան ներսում, սակայն անձնակազմին հաջողվել է մարել այն: Միջադեպի հետևանքով շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել:
22:57 • 23.11.17Դաղստանում փոխհրաձգության ժամանակ 2 մարդ է սպանվել, այդ թվում՝ պատգամավորԿրակ բացած անձանցից մեկին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, երկուսը թաքնվել են դեպքի վայրից: Զինված հակամարտությանը 8 մարդ է ներգրավված եղել:
22:27 • 23.11.17Պակիստանցի դերասանուհին 7 տարի է՝ փորձում է ապացուցել, որ ամուսնացած չէ7 տարվա պայքարից հետո պակիստանուհուն հաջողվել է ամուսնության թույլտվություն ստանալ, սակայն գործի քննությունը դեռևս չի ավարտվել: Դատարանը պետք է պարզի ամուսնության վկայականի իսկությունը, իսկ վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 30-ին
20:27 • 23.11.17Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում վտանգավոր դրույթները շարունակում են մնալ. Արման Բոշյան«Հիմա պետք է սպասել, թե ինչպես կքվեարկի խորհրդարանը և որից հետո արդեն կձեռնարկենք ուրիշ միջոցներ, որպեսզի իրազեկենք՝ ինչպես դիմադրել չարաշահումներին, որոնք, հավանական է, տեղի կունենան նման օրենքի կատարման ընթացքում»,-ասաց նա: Համահայկական ծնողական կոմիտեի նախագահը նշեց, թե...
19:12 • 23.11.17Չինաստանում կրկեսի վագրը հարձակվել է թոշակառուի վրա (լուսանկարներ, տեսանյութ)Վագրը ժանիքներով բռնել է տղամարդու ափը և բաց չի թողել նրա ձեռքը, մինչև օգնության է հասել կրկեսի աշխատակիցը՝ մի քանի անգամ փայտով հարվածելով կենդանու գլխին:
18:50 • 23.11.17ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի կողմից միջուկային ծրագրի մասին պայմանագրի կետերի իրագործումըԱմանոյի տվյալներով՝ միջուկային կառույցների աշխատանքի վերահսկումը նույնպես իրականացվում է անխոչընդոտ և անխափան:
17:42 • 23.11.17Ժակ Շիրակի հիմնած հիմնադրամը տարվա հատուկ մրցանակը հանձնել է Հրանտ Դինքի անվան հիմնադրամինԴինքի հիմնադրամը պաշտպանում է այն միտքը, որ մշակութային բազմազանություն իրականում հարստություն է, իսկ մարդկանց մեջ եղած տարբերությունները՝ հիմնարար իրավունք: Խթանում ու քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի ....
17:30 • 23.11.17Լոս Անջելեսում անհայտ անձինք հայերին պատկանող գործարանից 280.000 դոլարի օղի են գողացել (տեսանյութ)Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է գողերին, որոնք ավելի քան 6.700լ օղի են գողացել քաղաքի կենտրոնում գտնվող օղու գործարանից: Ինչպես հայտնում է ktla.com կայքը, գողերը ներխուժել են հայազգի ընտանիքին պատկանող Fog Shots կոչվող գործարան ու յուրացրել 280.000 դոլարի օղի:
17:19 • 23.11.17ՍԱՊԾ-ն 2 արտադրամասերում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ է արձանագրելՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը, տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է ...
17:11 • 23.11.17ԻՊ-ը նախազգուշացրել է Սուրբ ծննդին Վատիկանում նախապատրաստվող ահաբեկչության մասին«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված ահաբեկչական խմբերից մեկը պաստառ է տարածել Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարի ուղղությամբ գնացող մեքենայի պատկերով՝ նախազգուշացնելով Սուրբ ծննդին Վատիկանի վրա նախապատրաստվող հարձակման մասին:
16:07 • 23.11.17Ֆրանսիայում մարմնի 95%-ի այրվածք ստացած տղամարդուն փոխպատվաստել են երկվորյակ եղբոր մաշկըԸնդհանուր առմամբ, դոնորը տրամադրել է մաշկի 50 տոկոսը: Եվ քանի որ եղբայրները հոմոզիգոտային երկվորյակներ են ու միևնույն ԴՆԹ-ի կրող, փոխպատվաստված մաշկի հետ որևէ խնդիր չի առաջացել:
